Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Յեղափողական Դաշնակցությունը ընտրողների հետ հանդիպումը սկսեց Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից: Այստեղ ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է: Գեղամավանի ընտրողների հետ հանդիպման էին եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Հարկ է նշել, որ ընտրողների բավական մեծ զանգված էր եկել հանդիպմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ իրենք հավատում են Դաշնակցությանը և իրենց գյուղի՝ դաշնակցական երիտասարդ թեկնածուին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ողջունելով հավաքվածներին, նշեց, որ քարոզարշավի առաջին հանգրվան ընտրել են Գեղամավանը, որովհետև իրենք ունեն առաջնահերթություններ` կապված հենց այս գյուղի հետ, քանի որ պատգամավորության թեկնածու են առաջադրել Իշխան Սաղաթելյանին:
Լոքյանը նշեց, որ իրենք երբեք իրենց սկզբունքներից հետ չեն կանգնել: «Դաշնակցությունը մեկ տարի առաջ համաձայնեց մտնել կառավարություն, որպեսզի կարողանա այն տնտեսական, քաղաքական ծրագրերը իրականություն դարձնել, որոնք այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ են մեր երկրին»«ժ ասաց նա:
Նախարարի խոսքով` Դաշնակցությունը երկրում լուրջ փոփոխությունների հիմք է դրել և բառերով ժողովրդին չի կերակրելու, որովհետև, ըստ նրա, ժողովուրդը բոլորի կողմից լսել է ամենալավ խոստումները: «Մեր նպատակը յուրաքանչյուր բնակավայրում աշխատանք ստեղծելն է, իսկ դրան խանգարող թիվ մեկ հանգամանքը ընդհանուր հոգեբանության, տրամադրության ստեղծումն է: Մենք չպիտի հուսահատված մարդու կերպարով ասենք, որ բան չի փոխվի, այս երկրում լավ բան կարելի է անել: Մեր առանցքային խնդիրն է` աշխատատեղ, եկամուտ»,- ընդգծեց նա:
Լոքյանը նշեց, որ առողջապահության ոլորտը ևս իրենց ուշադրության կենտրոնում է: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ ցանկացած քաղաքացու համար հասանելի լինի բուժօգնությունը, և մենք կարողանանք ապահով երկիր ունենալ այս տեսակետից»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ իրենք նաև առաջարկել են, որ սոցիալապես անապահով բոլոր քաղաքացիները ապահովագրվեն, և ապահովագրողը պետք է լինի պետությունը, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձր աշխատավարձ և եկամուտներ, պետք է իրենք վճարեն իրենց ապահովագրությունը:
Վերջում Լոքյանն ասաց. «Ես ձեզ ուզում եմ խնդրել` ունենալ ձեր ներկայացուցիչը Ազգային ժողովում, և համոզված եղեք, որ այս տարածաշրջանի համար շատ բան կարող է փոխվել: Այսօր էլ Իշխանը, չունենալով պաշտոն, շատ հարցեր է լուծում: Ես գիտեմ` ձեզ այսօր ինչ է պետք, քանի որ Իշխանն ինձ պարբերաբար ասում է ձեր խնդիրների մասին, որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ օգնել ձեզ»: