Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ՀՅԴ-ն Արարատի մարզի Ղուկասավան, Նորամարգ, Այնթափ և Տափերական համայքներում հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ և նրանց ներկայացրել Դաշնակցության նախընտրական ծրագիրը:
Ընտրողներին իրենց խոսքն են ուղղել մարզի ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Թեկնածու Արա Վարդանյանը ընտրողներին ուղղված խոսքում նշեց, որ նախընտրական օրեր են և ունենք 5 կուսակցություն, 4 դաշինք: «Բոլորը իրենց գովում են, դարձել է «ջան գյուլում», պետք է համեմատենք՝ ում ենք ընտրում, որ կուսակցությունն է գործ արել»,- ասաց նա, ապա հավելեց. «Մենք չենք սիրում գոռալ-գոչել այս ենք արել, այն ենք արել, մենք գործի մարդ ենք»:
Ապա հորդորեց, որ ճիշտ ընտրություն կատարեն, որ սկսած փոփոխությունները շարունակվեն:
Թեկնածուներից Լենա Տոնապետյանը նշեց, որ իրենք սկսել են մեծ փոփոխություններ, ապա հավելեց, որ իրենք չեն ուզում գնված և աճուրդի հանված ձայներ: «Մենք ուզում ենք ձեր ձայներին լինենք արժանացած. անիմաստ է վաճառել ձեր ձայները 10-20 հազար դրամներով, եթե այդ 10-20 հազար դրամները բաժանենք 5 տարվա մեջ չնչին գումար կստացվի, ուստի պետք չէ գնալ նման քայլի»,- ընդգծեց նա, ապա հավելեց. «Այս ընտրությունները լինելու է նոր որակի ընտրություններ, ճիշտ կլինի ընտրությունից առաջ մի փոքր խորը մտածել, թե որ կուսակցությանը արժի ձայն տալ»:
Թեկնածուներից ուսուցչուհի Տաթևիկ Առաքելյանն էլ ասաց, թե ՀՅԴ-ն ցանկանում է կյանքի կոչել հստակ ծրագրեր ու ունի մեխանիզմներ դրանք իրականացնելու համար: «Նոր Սահմանադրությունը շատ կարևոր է, քանի որ այս նոր Սահմանադրությամբ երկրի կարևորագույն հարցերը ոչ թե լուծվելու է մեկ անձի իշխանության ներքո, այլ խորհրդարանի և խորհրդարանի կողմից ձևավորված կառավարության կողմից»,- ասաց նա և հորդորեց, որ վստահեն ՀՅԴ-ին:
Իսկ ահա թեկնածու Գնել Սարգսյանը նշեց, որ իրենք ունեն գիտակցված քվեի կարիք: «25 տարի շարունակ անկախությունից ի վեր գնացել եք ընտրության, կատարել եք ձեր ընտրությունը, տվել եք ձեր քվեն ուժերի ում ձեռքում 5 տարիների ընթացքում կրակն ենք ընկել: Ձեր գիտակցված քվեն տվեք Դաշնակցությանը, քանի որ Դաշնակցությունը մշտապես եղել է ժողովրդի կողքին, մշտապես եղել է առաջնագծում: ՀՅԴ-ն ժողովրդի և երկրի շտապօգնությունն է»,- ասաց նա՝ դիմելով հավաքվածներին: