կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 20:30
Քաղաքական

"Ապրիլի 20" բառերը կփոխարինվի "հուլիսի 1" բառերով

"Ապրիլի 20" բառերը կփոխարինվի "հուլիսի 1" բառերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

 

Ըստ այդմ.

 

1. Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի` 1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.

 

2) 5-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ» բառերը փոխարինել «Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով.

 

3) 2-րդ կետով հաuտատված 1-ին հավելվածում «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաuտանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:

 

2. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: