Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Շնորհավորելով բոլոր կանանց` ներկայացնում ենք ասույթներ կնոջ մասին:
Արիստոտել Օնասիս. «Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա»:
Սիմոն դե Բովուար. «Կին չեն ծնվում, այլ դառնում են»:
Անդրե Մորուա. «Կնոջ հետ անցկացրած ժամանակը չի կարելի կորած համարել»:
Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ինչքան քիչ բան կարող ենք ասել կնոջ մասին, երբ երջանիկ ենք: Եվ այնքան շատ բան, երբ դժբախտ ենք»:
Վ. Գյոթե. «Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը»:
Սովաժոն. «Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան»:
Նեկրասով. «Կինը մեծ խոսք է, նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է»:
Սենտ Էքզյուպերի. «Կինն ամենաիրական կենդանի մարմինն է, որը ճառագում է ամենանուրբ լույսը»:
Մենքեն. «Մի հարցում տղամարդիկ ու կանայք, անպայման, համերաշխ են. և՛ նրանք, և՛ մյուսները կանանց չեն վստահում»:
Հերդեր. «Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա»:
Բալզակ. «Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությունը»:
Պ. Բուաստ. «Առանց կնոջ՝ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ»:
Օսկար Ուայլդ. «Միայն իսկապես լավ կինն է ունակ իսկապես հիմար արարք կատարել»:
Քիպլինգ. «Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը»:
Լակլո. «Տղամարդը հաճույք է ստանում այն երջանկությունից, որը վայելում է, կինը` երջանկությունից, որը շնորհում է»:
Ժերֆո. «Տղամարդը ներում ու մոռանում է, կինը ներում է` միայն այդքանը»: