|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ընտրակաշառք բաժանողների ակտիվության շրջանն է: Արդեն հնչում են ահազանգեր:
Այսպես` ՀՅԴ Աջափնյակի գրասենյակ է զանգահարել քաղաքացիներից մեկը եւ հայտնել, որ Մարգարյան երկրորդ նրբանցքի շենքերի բնակիչներին 10 հազարական դրամ են բաժանում` նախապես գրավոր խոստում ստանալով:
ՀՅԴ շտաբի «թեժ գիծն» այսօր հաղորդում է ստացել, որ Շենգավիթում` Արշակունյաց 50, 52, 50/1, 52/1, 52/2 շենքերում, համատիրության ղեկավար Սարգիս Քուրքչյանը ընտրակաշառք է բաժանում' 10 հազարական դրամ: Աերացիայում ընտրակաշառք է բաժանում Հայրապետ Հայրապետյանը, Ներքին Չարբախում` համայնքի նախկին ղեկավար Սամվել Շառոյանը` 20 հազարական դրամ:
Երեկ երեկոյան ընտրակաշառք է բաժանվել նաեւ Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասում: Թիվ 29 շենքի բակում ընտրակեղծարարները հայտարարել են, որ օգնություն ստանալու խնդրանքով դիմում գրելու դեպքում բնակիչները կստանան 10 հազար դրամ:
Քաղաքացիներին խնդրում ենք ընտրակաշառքի եւ այլ ընտրախախտումների մասին տեղեկություն ստանալուն պես զանգահարել ՀՅԴ կենտրոնական շտաբում գործող «թեժ գիծ»` 010 58 54 81։