Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրավիրել է բոլորին՝ մեծահասակներին, երիտասարդներին եւ պատանիներին, ընդհանուր առմամբ՝ 19 հոգի:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչը մեկ անգամ եւս հաստատել է Հայաստանի առաջնության օրերին արած հայտարարությունն այն մասին, որ 2017 թվականին ավելի շատ ուշադրություն դարձվելու է երիտասարդներին ու պատանիներին:
«Հետօլիմպիական առաջին տարին է՝ հարաբերականորեն հանգիստ: Այս ժամանակահատվածն օգտագորում ենք երիտասարդների հետ լուրջ աշխատելու նպատակով, որպեսզի հավաքականում սերնդափոխությունը սահուն ընթանա: Հղկում ենք վարժությունների կատարման տեխնիկան եւ տակտիկան, բարձրացնում ֆիզպատրաստվածության մակարդակը:
Հավաքականի հիմնական անդամները նախապատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ երիտասարդներն ու պատանիները՝ տարվա ընթացքում իրենց տարիքային խմբերի միջազգային մրցումներին: Դրանցում նրանք պետք է մրցափորձ ու վարպետություն ձեռք բերեն», - ասել է մարզիչը:
Մրցաշրջան 2017-ում Եվրոպայի առաջնությունից հետո մեծահասակների երկրորդ գլխավոր մեկնարկը նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Երիտասարդները հունիսին հանդես կգան ուսանողական խաղերում, հոկտեմբերին՝ Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունում: Իսկ պատանիներն իրենց կարողությունները կստուգեն սեպտեմբերին՝ Եվրոպայի առաջնությունում: