կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 14:15
Իրավական

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները բոյկոտեցին դատական նիստը

 Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները բոյկոտեցին դատական նիստը

Քիչ առաջ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն իրավասություն դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները բոյկոտեցին ընթացող դատական նիստը և դուրս եկան նիստերի դահլիճից: Պատճառը նախագահող դատավորի՝ նիստերը տեսանկարահանելը սահմանափակելու որոշումն էր. նախորդ դատական նիստում դատավորը որոշում էր կայացրել թույլատրել լրագրողներին` տեսանկարահանել դատական նիստի միայն առաջին տասը րոպեն՝ պատճառաբանելով, որ «տեսախցիկների լույսերն ու չխչխկոցները» խանգարում են իրեն: 

Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հրաժարվեց դատավորի պահանջը կատարել՝ պատճառաբանելով, որ այդ կերպ չեն կարող նիստի կարևոր հատվածները ֆիքսել: Ամբաստանյալների պաշտպանները  հայտարարությամբ հանդես եկան՝ խնդրելով դատարանին` վերանայել որոշումը և թույլատրել  տեսանկարահանումը: Այնուհետև Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարեց, որ դրանով պաշտպանները փորձում են դիվիդենդներ շահել, և ինքն էլ ի սկզբանե կողմ է եղել դատական նիստի ողջ ընթացքի տեսանկարահանմանը:

Դրանից հետո ամբաստանյալների  հարազատները լքեցին նիստերի դահլիճը, ինչը խառնաշփոթ առաջացրեց դատարանում, և դատավորը ստիպված  եղավ ընդմիջում հայտարարել: