| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի կունենա հրաձգության Եվրոպայի առաջնություն 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ ձևերի մրցումները, որին մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ` աճել է մասնակից երկրների ու մարզիկների թիվը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները. յուրաքանչյուր ձևից կխաղարկվի 3-ական վարկանիշ` կանանց և տղամարդկանց համար:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 14 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պատվիրակությամբ առաջին անգամ է մասնակցելու: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:
 Հայ հրաձիգները Երևան կվերադառնան փետրվարի 28-ի լույս 29-ի գիշեր ժամը 01:30-ին:
Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ ատրճանակ և հրացան ձևերում կկիրառվեն «խառը թիմային» վարժություններ: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում խառը թիմային զույգ են կազմել Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում զույգ են կազմել Քրիստիան և Իրինա Լաուերները, հնարավոր է նաև թիմային հանդես գան Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը: Վերոնշյալ մարզիկների խառը թիմային վարժությունները տեղի կունենան հունվարի 27-ին` ատրճանակ վարժությունը` ժամը 13:30-14:00-ին, իսկ հրացանը` ժամը 15:00-15:30-ին, այնուհետև տեղի կունենան դրանց եզրափակիչները: