|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրաման է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին:
Հրամանի համաձայն՝
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը, ղեկավարում ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի աշխատանքը,
- համակարգում և վերահսկում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները և իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության կառավարումը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաև՝ ղեկավարում և համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Հարությունյանը ղեկավարում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Հարությունյանը համակարգում է զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը համակարգում է միջազգային հարցումների ապահովման, կազմակերպական-վերլուծական բաժինների, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության աշխատանքները, համակարգում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները: