կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 13:56
Մշակույթ

«Սլավյանսկի բազար 2014». Հայաստանը կներկայացնի Տիգրանուհի Շահինյանը

«Սլավյանսկի բազար 2014». Հայաստանը կներկայացնի Տիգրանուհի Շահինյանը

2014 թ. հուլիսի 8-16-ը Վիտեբսկում կկայանա «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի «Վիտեբսկ-2014» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթը: Հայաստանից մրցույթին կներկայանա երգչուհի Տիգրանուհի Շահինյանը: Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում երգչուհին հանդես կգա «Իմ երգը», «Ստենա» և «Ժը սյուի մալադ» երգերի կատարումներով:

 

«Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից` արժանանալով տարբեր մրցանակների` Միստր Իքս /2004 թ., Հատուկ մրցանակ/, Անի Քրիստի /2005 թ., Հատուկ մրցանակ/, Կարինե Ասիրյան /2006 թ., 2-րդ մրցանակ/, Անդրե /2007 թ., մասնակցել է որպես պատվավոր հյուր/, Սերգեյ Խաչատրյան /2008 թ., Հատուկ մրցանակ/, Սոնա Գյուլխանյան /2008 թ./, Լիլու /2009 թ./, Անահիտ Շահբազյան /2010 թ., 2-րդ մրցանակ/, Նարեկ Մակարյան /2011 թ./, Ռուսլան Էլյազյան /2012 թ./, Վրեժ Կիրակոսյան /2013 թ./: