|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ տեղի ունեցան ՎՊ նախագահի ընտրությունները, որին մասնակցել է 101 պատգամավոր: Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր է համարվել:
Լևոն Յոլյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին իր օգտին ձայն տալու համար: «Հաճելի անակնկալ էր այստեղ տիրող բարյացակամ ու ջերմ մթնոլորտը իմ թեկնածությունը քննարկելիս: Շնորհակալ եմ անխտիր բոլոր ելույթ ունեցողներին, ձեր խոսքերը պարտավորեցնող են: Կաշխատեմ իմ գործունեության ու ԱԺ-ի հետ համագործակցության մեջ բարձր նիշ ապահովել»,- ասաց նա: