|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սերժ Սարգսյանի` շաբաթ օրն անցկացրած խորհրդակցության բուն նպատակին հանրապետականները մասնավոր զրույցներում չեն շտապում գնահատականներ տալ: Ոմանք, իհարկե, առաջնորդվելով շատ պարզ սցենարներով, վստահեցնում են, որ նախագահի զայրույթի պտուղները կերեւան սեպտեմբերին, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին այլեւս թույլ չի տա շարունակել պաշտոնավարումը եւ վայելել երկրորդ ժամկետը:
Ուշագրավ է, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշման մասին առավել հաճախ, գլուխ գովելով, պատմում են այն ՀՀԿ-ականները, որոնց մտերմության աստիճանը նախագահի հետ սահմանափակվում է` միջոցառումների ժամանակ վերջինիս ձեռքը սեղմելով: Նախագահի մտերիմները գնահատականներ տալիս շատ զգույշ են: «Նախագահի գործերն անքննելի են»,- կատակում են նրանք:
Ի դեպ, իշխանական վերին շրջանակներում արդեն շրջանառվում է Իշխան Զաքարյանին փոխարինողի անունը: Yerkir.am-ի տեղեկություններով` այս պահի դրությամբ տրամադրվածություն կա ՎՊ նախագահ նշանակել Իշխան Զաքարյանի տեղեկալին` Լեւոն Յոլյանին: Շաբաթ օրվա խորհրդակցությանը Զաքարյանի հետ միասին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Յոլյանը: