|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորներից Արման Բաբաջանյանը բավականին սուր քննադատության ենթարկեց պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ նրան կապելով նախորդ իշխանությունների հետ և ոչ արժանապատիվ համարելով նրա ներկայությունը ԱԺ դահլիճում։
Լրագրողները ԱԺ դահլիճ շտապող Յոլյանին հանդիպեցին միջանցքում: Նա հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին՝ շեշտելով, որ վաղն ասուլիս կլինի, որի ընթացքում կհնչեն հուզող հարցերի պատասխանները։ Այնուամենայնիվ, միակ հարցը, որին Յոլյանը ցածրաձայն պատասխանեց, հնարավոր հրաժարականին էր վերաբերում։
– Մտածո՞ւմ եք հրաժարականի մասին, – հարցրեց լրագրողներից մեկը։
– Ոչ, – արձագանքեց Յոլյանը։