Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, որն այսօր Ազգային ժողովում ասուլիս էր հրավիրել, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` իրեն համարո՞ւմ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մտերիմը, պատասխանեց. «Ես վատ եմ նայում, երբ քաղաքական իրավիճակ է փոխվում, երբ մարդկանց աշխատանքից հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, դա ես սխալ եմ համարում: Եթե պետական կառավարման համակարգի մասով խոսեմ՝ Արմեն Դարբինյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, Անդրանիկ Մարգարյանի հետ եմ ունեցել, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, Սերժ Սարգսյանի հետ եմ ունեցել»:
Յոլյանը նշեց նաև, որ իր կենսագրությունը, իր հաջողությունները պայմանավորված են հենց իրենով: 8.5 տարի վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ աշխատելը, ըստ նրա, այդքան էլ հաճելի չէ, մարդ 4-5 տարուց ավելի չպետք է աշխատի, քանի որ լճանում է:
«Դուք կարող եք գնահատել, ինքներդ որոշել բիզնես դաշտում իմ «հաջողությունները», որ, լինելով «հզոր» մարդ, բիզնեսներս ստիպված էի 2011 թվականից փակել»,- ամփոփեց բանախոսը: