| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թիվ 17   գիշերօթիկ հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
 
 Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 23-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է  թիվ 17 գիշերօթիկ հատուկ դպրոցի պատուհանը  և գաղտնի հափշտակել ընդհանուր 23 հատ ջեռուցման համակարգի մարտկոց՝ դպրոցին պատճառելով 920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
 
 Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է և օրենքով սահմանված կարգով հարցաքննվել։
 
 Կասկածյալը դպրոցի նախկին սան է և հարցաքննության ժամանակ նկարագրել է դեպքի հանգամանքները և հայտնել, որ գողոնը վաճառել է 5000 դրամով։ Գնորդը հայտնաբերվել է և հարցաքննվել։ 
 
 Նախաքննությունը շարունակվում է: