Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին, որն արդեն բացահայտվել է. Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ոստիականությունից:
Պարզվել է՝ փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ն, 1996թ. ծնված Գ. Ա.-ն և 1995թ. ծնված Ժ. Մ.-ն նախնական համաձայնությամբ, ներկայացել են Դադիվանք համայնքի վանական համալիր, որտեղ չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը:
Ն. Ս.-ն, Գ. Ա.-ն և Ժ. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել էր եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը: