Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում Գետամեջ գյուղի տներից կատարված գողության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով քննվող քրեական գործով պարզվել է, որ 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի տներից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել տուն և փորձել հափշտակել կենցաղային տարբեր իրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ նրանցից մեկը բռնվել է հարևանի կողմից, իսկ մյուսին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Պարզվել է գողության փորձ կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ 32 և 33 տարեկան:
ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել են նույն անձանց կողմից նույն գյուղի տներից կատարված գողության, գողության փորձի այլ դեպքեր ևս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նշված անձանց կողմից նմանատիպ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, նրանց գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ հնարավոր այլ հանցակիցների առկայությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: