կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 15:05
Սպորտ

Բռնցքամարտի հավաքականը 9 մարզիկով կմասնակցի Ստրանջայի մրցաշարին

Բռնցքամարտի հավաքականը 9 մարզիկով կմասնակցի Ստրանջայի մրցաշարին

Փետրվարի 21-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով:

Ինչպես հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Հավելենք, որ հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: