Սիրիական բանակը շարունակում է իր առաջընթացը դեպի Պալմիրա. տեղեկացնում է «Գանձասար»-ը՝ վկայակոչելով սիրիական «Ալ Մայադին»-ը:
Կայքի հաղորդմամբ՝ բանակն իր առաջընթացը շարունակում է նաև դեպի ալ Դաուա շրջան: Մյուս կողմից` «Ժողովրդավարական Սիրիայի» ուժերն իրենց վերահսկողության տալ են վերցրել Սիրիայի արևելյան շրջանի Դեյր Զորի նահանգի ալ Ճրուան ավանն ու առաջանում են դեպի ալ Քասրայի ուղղությամբ:
Տեղական աղբյուրները հաստատում են, որ ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորումը նահանջում է: Այժմ սիրիական բանակը գտնվում է Պալմիրայից 10 կիլոմետր հեռու: