Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամ Խաչատրյանը «Յուքոմ» ընկերության բաժնետեր է, իսկ Գուրգեն Խաչատրյանը որեւէ կապ չունի ընկերության հետ, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ, ինչպես այսօր փորձեց հավաստիացնել ընկերության գործադիր տնօրեն եւ բաժնետեր Հայկ Եսայանը, որեւէ կերպ չի աջակցել, որ պետական մի շարք մարմիններ օգտվեն հենց «Յուքոմ»-ի մատուցած կապից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ` մինչեւ 2018 թվականի օգոստոսի 6-ը «Յուքոմ» ընկերությունը տնօրինելու է 801-811 եւ 842-852 ՄՀց ռադիոհաճախությունների տիրույթը: Իսկ այդ տիրույթում ընկերությունը, բացի իր համար ավանդական ինտերնետային, կաբելային հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից, կմատուցի նաեւ բջջային կապի ծառայություն: Այս տիրույթները, ինչպես նշեց Հայկ Եսայանը, «Յուքոմ»-ն օգտագործելու է առավելագույնս, նաեւ ամենաառաջատար տեխնոլոգիաներն է ներդնելու Հայաստանում:
«Մեր ընկերությունը կանոնավոր կերպով աճում է, եւ մենք քայլ առաջ շարժվելու ենք` շուկայում մեր տեղը զբաղեցնելու համար: Կանենք առավելագույնը, որպեսզի մաքսիմալ ծածկույթ ու մաքսիմալ որակ ապահովենք: Այսինքն` սա լինելու է նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան»,- ասաց ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը` տեղեկացնելով, որ այս պահին «Յուքոմի» բաժանորդների 97 տոկոսն օգտագործում է միայն ֆիքսված կապի ծառայություններ, նոր ռադիոհաճախությունը թույլ կտա նոր տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում, եւ արդեն «Յուքոմը» բաժանորդների համար կապահովի նաեւ մոբայլ ինտերնետի ու ծառայությունների մուտք:
Այդ ոլորտը Հայաստանում հագեցած է, քանի որ այնտեղ գործում են երեք խոշոր ընկերություններ, սակայն Հայկ Եսայանը համոզված է, որ այդ շուկայում տեղ կա` որակի տեսակետից:
«Հայաստանում այսօր մոբայլ ինտերնետի օգտագործումը մինիմում 3 -4 անգամ ավելի շատ է, քան եվրոպական երկրներում, Բայց համեմատել եվրոպական երկրների ծածկույթների ու թողունակությունների հնարավորությունը Հայաստանի հետ, մի քիչ հարմար չէ: Իսկ սա նշանակում է, որ հայաստանյան շուկայում տեղ կա: Ուղղակի մեր ընկերությունն այնպիսի որակյալ ծառակյություններ կմատուցի ու այնպիսի գնային քաղաքականություն կվարի, որ օգտագործողին հաճելի կլինի»,- խոստացավ Հայկ Եսայանը: