|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Սիրիական բանակը մտել է Սիրիայի Ռաքքա շրջանի Թաբկա քաղաքը, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, և շարժվում է դեպի հյուսիս. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին հղումով:
Սիրիական իշխանությունների կողմից պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել:
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների ինքնավար վարչությունը կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել սիրիական իշխանությունների հետ սիրիական բանակը թուրք-սիրիական սահմանի երկայնքով դիրքավորելու հարցում՝ թուրքական բանակի և թուրքամետ խմբավորումների հարվածներին դիմակայելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: