|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հիմնական խոչընդոտն է. МК-Турция ինտերնետային պորտալին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նա կարեւորել է Հարավային Կովկասը` որպես տարածաշրջան, որին հարեւան են ե'ւ Թուրքիան, ե'ւ Ռուսաստանը:
«Կարծում եմ` Թուրքիայի կարծիքն այդ հարցում համընկնում է Ռուսաստանի տեսակետի հետ: Առաջընթացը, որին հնարավոր է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, այդ տեսանկյունից որոշիչ նշանակություն է ունենալու: Այդ կապակցությամբ ցանկանում եմ դարձյալ ընդգծել, որ մենք պատրաստ ենք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել հիմնախնդրի լուծման որոնմանը, որին անձնական մասնակցություն ունի ՌԴ նախագահ Մեդվեդեւը: Այդ ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, անկասկած, դրական ազդեցություն կունենա թուրք-հայկական հարաբերությունների վրա: Այսպիսին է Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու հարցում: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ այդ գործընթացը հաջող ավարտվի»,- ասել է Գյուլը` հավելելով, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չպիտի ընկալվեն որպես առանձին գործընթացներ, այլ պետք է դիտարկվեն համատարածաշրջանային հիմքի վրա: