|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղ առավոտից սկսվել է բերման ենթարկելու և խուզարկությունների ուղղորդված ալիք: Րոպե առ րոպե տեղեկություն ենք ստանում հերթական բերման ենթարկվածի կամ հերթական խուզարկության մասին:
Այս պահին էլ խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Փաստաբաններ Արսեն Բաբայանը և Սերգեյ Հարությունյանը մեկնում են խուզարկության վայր: Ավելի ուշ կլինեն հայտարարություններ:
1937 թիվը վերադառնում է։
Հ.Գ. փաստորեն իրենց համար հարկատուն էլ «հերոս» չի»։