| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ: Այս մասին գրում է թյուրքագետ  Վարուժան Գեղամյանը:
«Դիտարկենք բողոքի դուրս եկածների կազմը:
Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր մեզ համար:
Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է (օրինաչափորեն):
Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից: Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանիշը` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստը:
Սա ևս մեկ վկայությունն է նրա, որ Թուրքիայի հասարակությունում (իսլամական) ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով»: