կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 15:18
Քաղաքական

Առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական դիրքեր. 18 տարեկանները առաջնագծից փուլ-փուլ հետ են քաշվում. Փաշինյան

Առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական դիրքեր. 18 տարեկանները առաջնագծից փուլ-փուլ հետ են քաշվում. Փաշինյան

Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, արդյունաբերական էլեկտրական հոսանքով կահավորվել են 148 մարտական դիրքեր ու հենակետեր, մշտական ջրով 235 դիրքեր:

«Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 350 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով:

Նախկինում ի՞նչ էր տեղի ունենում. զինված ուժերում աշխատանք կատարելու համար դիմում էին այս կամ այն ընկերություններին՝ ինժեներական աշխատանքների համար: Հիմա այնպես չի, որ ամբողջությամբ վերացել է, բայց մեծ գնումներ են արվել:

Շարունակվել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը: Պայմանագրայինների թիվն աճել է 4,1 տոկոսով: Այսինքն առաջնագծից փուլ առ փուլ 18 տարեկանները հետ են քաշվում և պայմանագրայիններն են առաջ գալիս:»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ զորամասերի մեծ մասում արդեն անցել են սննդի նոր կարգի, ընդ որում, որոշ զորամասերում ոչ թե զորամասի տարածքում է միայն սնունդը տրվում, այլև մարտական դիրքերում: «Մենք մի կողմից մոդուլային բաղնիքներ ենք տեղադրում դիրքերում, նաև սննդի հետ շշով ջուր է տրվում»,-ասաց վարաչապետը: