կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 17:56
Քաղաքական

ՀԱԿ-ի ղեկավարն է դրել ավտորիտար համակարգի հիմքերը. Զարուհի Փոստանջյան

ՀԱԿ-ի ղեկավարն է դրել ավտորիտար համակարգի հիմքերը. Զարուհի Փոստանջյան

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով հարցին` որո՞նք են իր անհամաձայնությունները ՀԱԿ-ի հետ, նշեց, որ ոչ միայն անհամաձայնություններ կան, այլև բացարձակապես տարբեր մոտեցումներ ունի ինքը:

«Իմ տեսակետն այն է, որ Հայաստանը և Արցախը միասնական պետականություն են, որը պետք է ընդլայնել, այլ ոչ թե նվազեցնել: Իմ կարծիքն այն է, որ մենք ունենք խնդիր Թուրքիայի հետ, որովհետև նա բռնազավթել է մեր հայրենի բնօրրանը, մինչդեռ ՀԱԿ-ը այլ մոտեցում ունի»,- ասաց նա:

Փոստանջյանը նաև նշեց, որ ՀԱԿ-ը այլ մոտեցում ունի նաև արցախապատկան տարածքների հարցում: «ՀԱԿ-ը պատրաստ է տարածքներ հանձնել ինչ-որ գործողությունների դիմաց, սակայն ցանկացած գործողություն չի կարող երաշխավորել արցախապատկան տարածքների նկատմամբ ոտնձգություններ:  Արցախը դեռ այսօր էլ լիարժեք ազատագրված չէ, հետևաբար` պետք է խոսել Արցախի լիարժեք ազատագրման մասին»,- ընդգծեց նա:  

Ըստ Փոստանջյանի` ՀԱԿ-ի ղեկավարն ավտորիտար անձնավորություն է: «ՀԱԿ-ի ղեկավարը դրեց ավտորիտար համակարգի հիմքերը, որն այսօր մեզ վտարում է Հայաստանից:  Հենց առաջին ընտրախախտումները եղել են ՀԱԿ-ի ղեկավարի նախագահության ժամանակ: Նրա օրոք են փակվել Դաշնակցություն կուսակցությունը, «Ազատություն» ռադիոկայանը, ուստի նրանց հետ ես ոչ մի ընդհանուր տեսակետ չեմ կարող ունենալ»,- հայտարարեց նա: