կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 14:25
Քաղաքական

Մաքրությամբ զբաղվելը բնորոշ է ավտորիտար համակարգի առաջնորդներին. քաղտեխնոլոգ

Մաքրությամբ զբաղվելը բնորոշ է ավտորիտար համակարգի առաջնորդներին. քաղտեխնոլոգ

Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն այն համոզման է, որ քաղաքական կյանքում օրակարգերի բացակայության պատճառով տարատեսակ շոուներ են կազմակերպվում` մաքսատան միջադեպը, Քաղաքացու օր սահմանելը, Ազգային ժողովում տրանսգենդեր կնոջ ելույթը և այլն, սակայն այդ շոուները մեկ կամ երկու օրվա կյանք են ունենում` քննարկվեցին, անցավ-գնաց:

«Պարզվում է` Հայաստանի անկախության հանրաքվեն նվազ կարևոր է քաղաքացու օրվանից, կամ` Շուշիի ազատագրման օրը, որ հայ  ժողովրդի պանծալի հաղթանակն է, նույնպես պակաս կարևոր է: Քաղաքացու օրը պետք է ամբողջ տարին լինի: Մաքսատան միջադեպը, քաղաքացու օրվա նման, նույնպես կարճաժամկետ շոուի տեխնոլոգիա էր: Կոնկրետ այդ երիտասարդը մեղավոր ու պատասխանատու չէ այնտեղ դրված դրոշի համար, որ ոչ թե ընկած էր գետնին, այլ հենած էր պատին, ինչը բնավ անարգանք չէ դրոշի նկատմամբ: Ցանկացած պետական հիմնարկում աշխատողը աշխատանքային պայմանագիր է կնքում, որում նշված է, թե տվյալ մարդն ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի: Արդյո՞ք այդ տղայի աշխատանքային պայմանագիրը սահմանում էր, որ նա պետք է հետևի սենյակում առկա գույքին ու իրերին»,- նշեց Բադալյանը` զարմանալով նաև Փաշինյանի` մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու բանավոր հրահանգի վրա:

Ըստ բանախոսի` հնարավոր է, որ այն ոչ թե առանձին ստորաբաժանում, այլ Արարատյան մաքսային կետի բաժանմունքը լինի, իսկ այդ դեպքում անհասկանալի է տեղափոխման ոչ միայն տրամաբանությունը, այլ նաև հնարավոր լինելը:

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ եթե երկրի վարչապետը տարածքների մաքրությամբ է զբաղվում, ապա դա վկայում է նրա` ավտորիտար համակարգի կրող լինելու մասին, որովհետև ժողովրդավար երկրներում ղեկավարները նման բաներով չեն զբաղվում: