Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է Սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությամբ Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամներ՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովին, նույն կուսակցության ներկայացուցիչներ Վալենտին Կասաբովին, Պյոտր Պետրովին, Խրիստիան Միտևին և «Սկատ» հեռուստառադիոընկերության լրագրողներ Կևորկ Դադուրյանին և Ստեփան Դադուրյանին:
ԱԺ նախագահը ողջունել է ներկաներին և ընդգծելով ապրիլյան իրադարձություններից հետո բուլղարացի բարեկամների ներկայությունը Արցախում՝ նշել է, որ Արցախը երախտապարտ է այն բարեկամներին, ովքեր Արցախ են Ժամանում ինչպես քաղաքական գործընթացներին հետևելու, այնպես էլ երկրի համար կարևոր պահերին աջակից լինելու համար: «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Մենք անցած տարի եղել ենք Արցախում և կարող ենք ասել, որ արդեն բարեկամներ ենք դարձել:
Վստահ ենք, որ այդ բարեկամությունը երկար կյանք է ունենալու: Մենք գիտակցում ենք, որ նոր ջանքեր պետք է ներդնենք ամրապնդելու մեր հարաբերությունները, ինչի համար էլ այսօր այստեղ ենք:» Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Սահմանադրության նախագծով նախատեսվող այն մեխանիզմները և կարգավորումները, որոնք ուղղված են բարձրացնելու Արցախի Հանրապետության ներքին և արտաքին կենսունակությունը:
Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների ներքին և արտաքին կյանքին վերաբերող մի շարք այլ հարցեր:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ