Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է: Մարտական փառավոր ուղի անցած հերոսն այս տարի կդառնար 60 տարեկան:
Աշոտ Ղուլյանը (Բեկոր) ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Իր կյանքի վերջին շրջանն Արցախյան գոյապայքարին նվիրած հերոսը մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Կրկժանի, Վերին Շենի, Բուզլուխի, Մանաշիդի, Մալիբեյլուի, Խոջալուի, Լեսնոյի, Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Կուսապատի, Մաղավուզի, Սրխավենդի, Բաշ-Գյունեփայայի, Օրթա-Գյունեփայայի, Դրմբոնի ազատագրման և ինքնապաշտպանական մարտերին։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում։
1993 թվականին Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2002 թվականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։
Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, որը ծնվել է հոր զոհվելուց հետո։