|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի (Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խումբ) հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով:
Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհրաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը և կարևորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների:
Երկուստեք հավաստվել է պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաև Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո: