Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին եւ Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին։
Կարեն Միրզոյանը դիտորդներին ներկայացրել է Արցախում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների ապահովմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները եւս մեկ քայլ կհանդիսանան Արցախում ժողովրդավարական ավանդույթների եւ արժեքների ամրապնդման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։