|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
Ըստ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի, գրանցված 104 566 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 79 380-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 75,91%։
Երևանում գործող ընտրատեղամասում գրանցված 869 ընտրողից քվեարկել է 571-ը։ Երևանում հիմնականում քվեարկել են թալիշցի ընտրողները։
Արցախում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Սահմանադրական նախագծի հանրաքվե, որին մասնակցել է 104 միջազգային դիտորդ ավելի քան 30 երկրներից:
Գործել է ընտրական 280 տեղամաս, որոնցից մեկը Երևանում և ևս մեկը Շուշի քաղաքի քրեակատարողական հիմնարկում։