|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Համառուսաստանյան քվեարկությանը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին աջակցել է ընտրողների 77․92 տոկոսը. այս մասն գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալները։
Ըստ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում էկրանին հրապարակված տվյալների՝ քվեարկածների 21.27 տոկոսը դեմ է հանդես եկել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր մասնակցությունը, ըստ վերջին տվյալների, 65 տոկոս է կազմել:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը Ռուսաստանի ամբողջ տարածքում ավարտվեց չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 21:00-ին: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է, բայց ռուսաստանցիները կարող էին քվեարկել նաեւ հունիսի 25-ից 30-ը: Դա արվել էր կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու համար: Ձայների հաշվարկն իրականացվում էր քվեարկության բոլոր յոթ օրերի ընթացքում:
Ըստ օրենքի՝ որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դրանց պետք է կողմ լինի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ընդ որում, մասնակցության շեմ չի սահմանվել։