կարևոր
2083 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-19 12:33
Քաղաքական

Հայտնի է, թե կուսակցությունները և դաշինքները որ համարների ներքո կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին

Հայտնի է, թե կուսակցությունները և դաշինքները որ համարների ներքո կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցված կուսակցություններին, դաշինքին հերթական համարներ տրամադրելու հարցը։ ԿԸՀ նիստում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարներ տրամադրելու մասին հարցի քննարկմանն անցկացվեց վիճակահանություն, քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները վիճակահանության ըմթացքում վերցրին համարները: Համարները փոփոխման ենթակա չեն:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների.

 «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 5-րդ համար

«Հանրային ձայն» կուսակցություն – 1-ն համար

«Արդար Հայաստան» կուսակցություն – 3-րդ համար

«Հայաստանի եվրոպական» կուսակցություն-6-րդ համար

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-12-րդ համար

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 8-րդ համար

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7-րդ համար

«Ապրելու երկիր» կուսակցություն- 13-րդ համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 2-րդ համար

«Միացյալ Հայաստան» կուսակցություն- 10-րդ համար

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք -14-րդ համար

«Հաղթանակ» կուսակցություն- 4-րդ համար

«Հանրապետություն» կուսակցություն- 9-րդ համար

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն -11-րդ համար