կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 10:06
Քաղաքական

Կադիլակ Սերոժը փոշմանել է. «Փաստ»

Կադիլակ Սերոժը փոշմանել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, նախկին ՀՀԿ–ական Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ), ով «Փաստին» տված հարցազրույցում ասել էր, թե պատրաստվում է առաջադրվել «Հայկական վերածնունդից» Շենգավիթ–Մալաթիա ընտրատարածքում, բավական կտրուկ հետ է կանգել իր որոշումից: Մինչդեռ այդ մասին անգամ մամուլում հայտարարել էր ընդդիմադիր ՀՎԿ–ն:

«Ես ձեզ հայտարարում եմ, որ չեմ առաջադրվելու: Դա իմ որոշումն է»,– երեկ «Փաստին» ասաց Սարգիս Հովհաննիսյանը՝ չցանկանալով մեկնաբանել որոշումը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՀՎԿ–ից կամ ՀՀԿ–ից ճնշել են, Սարգիս Հովհաննիսյանը նման պատասխան տվեց. «Ո՞վ ճնշի: Ինձ բացի իմ հորից ու մորից, մեկ էլ իմ կնոջից ու երեխեքից, ոչ մեկը չի կարող ճնշել: Ես տե՞նց տղա եմ, որ կարող են ինձ ճնշեն: Տենց տպավորությո՞ւն եմ թողել իմ ապրած կյանքով: Իմ վրա ո՞վ կարող էր ճնշում գործադրել»:

Նշենք, որ հարցազրույցում ընդդիմադիր ՀՎԿ–ի նախկին թեկնածու Հովհաննիսյանն ասել էր. «Ընդդիմադիր հասկացողությունն իմ համար չի: Ի՞նչ ասել ա` ընդդիմադիր, ընդդիմադիր ես Ադրբեջանին եմ շատ փիս տրամադրված, թուրքերին, բայց ստեղ մենք մեկս մյուսի նկատմամբ ի՞նչ ընդդիմադիր ունենք»: Իսկ ՀՀԿ–ից հրաժարվելու առթիվ հավելել. «Իրանք գիտեին, որ հրավիրեին էլ, չէի համագործակցելու: Տարածքային ՀՀԿ–ականներ կան որոշ, որ իրանց հետ չեմ քայլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: