Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ի պաշտոնական կայքում այդպես էլ որեւէ տեղեկատվություն չտեղադրվեց, որ այսօր տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ։ Իսկ կառավարության երեկվա նիստում հայտարարվեց, որ գործադիրի առաջարկությամբ ԱԺ արտահերթ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին, ժամը 15.00-ին։ Իշխանական ավելի ստորին շրջանակներում երեկ խոսվում էր, որ վերնախավը դեռ ամբողջությամբ չի վերադարձել ԼՂ-ից. նրանք որոշել են եւս մեկ օր մնալ Ստեփանակերտում՝ ներկա լինելու նաեւ Սերժ Սարգսյանի հոր այգալացին (էքնահողին) եւ դա է պատճառը, որ կառավարությունն առաջարկել էր նիստը ժամը 15.00-ին անցկացնել, իսկ կիսատ մնալու դեպքում շարունակել շաբաթ կամ երկուշաբթի օրը։ Ավելին, անգամ խոսվում էր, որ կառավարության անդամներն էլ, ովքեր երեկ հասել էին կառավարության ժամը 15.00-ի նիստին, ուղղաթիռով կրկին մեկնելու են Ստեփանակերտ։
Երեկ աշխատանքային օրվա ավարտին սակայն կառավարությունը պաշտոնական կայքում տեղեկատվություն տարածեց, որ խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստն առաջարկում են ժամը 12.00-ին անցկացնել։ ՀՀ վերնախավը կամաց-կամաց սկսել էր վերադառնալ Լեռնային Ղարաբաղից, եւ վերջին պահին, ըստ ամենայնի, որոշվել է ժամանակ չկորցնել, կրկին Ստեփանակերտ գնալու մտքից էլ հրաժարվել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում