Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գում է. «Երևանի ավագանուն իր որդու անդամակցությունը Թոխմախի Մհերը՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, մեծ հաջողություն չի համարում: Ավելին՝ նա իր ընտանիքի համար դա վիրավորական է համարում եւ մինչ ընտրությունները վստահեցնում էր, որ որդու ընդգրկվելն ընտրական տեխնոլոգիա է, ոչ ավելին, նա ավելիին է արժանի: Սակայն որդին շարունակում է մնալ ավագանու շարքերում:
«Մտածեցինք՝ «Նաջարյանը» փոշմանել է, սակայն պարզվեց՝ դեռ երկմտում է. «Հլը որոշված չի, ո՞նց ասեմ, քյասար, մենք տրամադրված էինք, որ չմնար, բայց եսիմ»: Փողի կարի՞ք ուներ, որ չի ուզում հասարակական հիմունքներով աշխատի որդին: «Դե, մեզ ֆինանս պետք չի, ընդամենը հարգանք ու պատիվ ա պետք... Ամեն դեպքում, դա ընտանյական գաղտնիք ա, շատ չեմ ուզում խոսալ դրա մասին... ես չեմ ուզում... Լինի, որ ի՞նչ, երիտասարդ տղա ա, պատրաստված տղա, մնա ստեղ, ի՞նչ ա տալու իրան»»: