կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 15:26
Հասարակություն

Չեմ փոշմանել, դպրոցում չես կարող փոշմանել. Նարինե Հովհաննիսյան

Չեմ փոշմանել, դպրոցում չես կարող փոշմանել. Նարինե Հովհաննիսյան

Տեղեկացրել էինք, որ դեռ հունվարի 12-ին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հովհաննիսյանը 13 տարի էր, ինչ այդ պաշտոնն էր զբաղեցնում, իսկ այժմ թիվ 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է:

Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ դպրոցը շատ էր կարոտել և հիմա կամաց-կամաց հարմարվում է նոր աշխատանքին:

«Դպրոցը լրիվ իմն է, չեմ փոշմանել, դպրոցում չես կարող փոշմանել: Այս դպրոցն ուղղակի մի քիչ տարբերվում է  հանրակրթական դպրոցից, քանի որ այստեղ ավելի հետաքրքիր աշխատանքներ պետք է տարվեն, որ խնդիրները լուծվեն: Անելիքներ կան շատ` և՛ բարեկարգման, և՛ ուսումնական պլանի փոփոխության առումով: Սա իրավախախտ երեխաների դպրոց է, երեխաների, որոնք դժվար կացության մեջ են, կյանքի դժվարին պայմաններում են հայտնվել: Այստեղ սովորում են այն երեխաները, ովքեր եթե իրավախախտ էլ չեն, ուրեմն մուրացիկ կամ թափառաշրջիկ են և, սոցիալական վիճակից ելնելով, ինչ-որ խնդիրներ ունեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, դպրոցն իր բնույթով միակն է հանրապետությունում: