կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 10:17
Հասարակություն

Շինանյութի Սերոժը 90 հոգանոց դելեգացիայով Շարմ էլ Շեյխում նշել է Ամանորը

Շինանյութի Սերոժը 90 հոգանոց դելեգացիայով Շարմ էլ Շեյխում նշել է Ամանորը

«Հրապարակը» գրում է.

 

«Շինանյութի Սերոժը, ով հայտնի է Աշտարակի ճանապարհին կառուցած իր «Էրմիտաժով», Ամանորն այս տարի որոշել էր անցկացնել Կարմիր ծովի ափին՝ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում։ Նա իր պատգամավոր փեսայի՝ Կարեն Բոթոյանի, ընկերների ու ընկերների ընտանիքների հետ մոտ 90 հոգանոց մի մեծ դելեգացիայով ժամանել էր Եգիպտոս և հանգրվանել «Նովոտել» հյուրանոցային համալիրում։ Մեր աղբյուրը պատահաբար հայտնվել է այդ հյուրանոցի նախասրահում։ Հյուրանոցի մենեջերը մեր հայրենակցին պատմել է, որ «այս հայերն» ամեն տարի գալիս են Եգիպտոս՝ սովորաբար ամենաէժան համարների համար նախապես վճարած, բայց հասնելուն պես այնպիսի աղմուկ են բարձրացնում, այնքան են վիճում ու բողոքում, որ տեղավորում ենք ամենաթանկ համարներում։ Նրանք, որպես կանոն, շրջում են թափորով, «սպարտիվկաներով», այլազգիների հետ չեն շփվում. Նոր տարվա գիշերն էլ շամպայնները բացում են և մեծ աղմուկով ազդարարում տարեմուտը 2 ժամ ավելի շուտ, քան Եգիպտոսում է գալիս։ Բանն այն է, որ Հայաստանում և Եգիպտոսում երկու ժամվա տարբերություն կա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։