|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նիկոտինի ազդեցությունը սաղմի և դեռևս նոր ծնված երեխայի վրա մեծացնում է լսողության հետ խնդիրների, անգամ` խլության հավանականությունը. հայտարարում են գերմանացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրվել է Journal of Physiology: London ամսագրում:
Մկների սաղմերի վրա հինգ տարի շարունակ փորձեր արած գիտնականները նիկոտինի` սաղմի և երեխայի առողջության վրա բազմաթիվ այլ բացասական ազդեցություններ են նկատել: Նիկոտինը և ծխախոտի այլ բաղադրիչներ փոխում են երեխայի ԴՆԹ-ի «փաթեթավորման» սպիտակուցային կառուցվածքը, երեխան ավելի հակված է լինում աուտիզմի, գիրացման, ասթմայի և այլ հիվանդությունների, բայց հատկապես տուժում է ականջը: Ընդ որում` վտանգավոր է ոչ միայն ծուխը, նաև` դրա հետքերը հագուստի, կահույքի և միջավայրի այլ իրերի վրա: