Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օրերս Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի: Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել` չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել:
Այս դեպքի կապակցությամբ լրագրողները պարզաբանում խնդրեցին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից: Նա նշեց, որ, առհասարակ, արատները տարբեր պատճառներ կարող են ունենալ, և միանշանակ այսօր ասել, թե ինչի հետ է կապված այդ արատով ծնունդը, չի կարող ասել:
«Մենք պետք է խորհրդակցություն անցկացնենք և լսենք բացատրություններ, հիմնավորումներ տվյալ բժիշկներից: Այդ քննարկմանը կարող են լրատվամիջոցները նույնպես մասնակցել: Ամեն դեպքում` յուրաքանչյուր զանցանք ու հանցանք պետք է ունենա իր իրավաբանական գնահատականը, դա կլինի աշխատանքից հեռացում, ազատազրկում, թե նրա գործունեության կասեցում, այդ ամենը պետք է լինի այդ տույժի շրջանակում»,- ասաց Արմեն Մուրադյանը: