Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ պետական լիազոր մարմինների եւ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Քննարկման ընթացքում Ա. Բեգլարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող նշյալ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ հաջողությունների ու խնդիրների՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ապահովելու բարենպաստ պայմաններ հասարակության տվյալ խմբի իրավահավասար կենսագործունեության համար: Նա շեշտադրել է, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության, հաղորդակցության, մասնակցայնության եւ մի շարք այլ իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել հետեւողականորեն ուշադիր լինել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրների նկատմամբ եւ նպաստել դրանց համակարգային լուծմանը: