|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանը կարող է կիրառել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փորձը. haqqin.az-ին ասել է Վրաստանի նախագահի` Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Վախթանգ Մայիսայան:
«Վրաստանում 2009-ից, այսինքն` 2008 թ. վրաց-ռուսական պատերազմից հետո, գործում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը», որը բանտարկություն է նախատեսում այն օտարերկրացիների համար, ովքեր առանց Վրաստանի համաձայնության եղել են օկուպացված Աբխազիայում և Հարավային Օսիայում»,- ասել է նա:
Ի դեպ, օրենքը մեղմացվել է Վրաստանի նոր իշխանությունների կողմից. առաջին անգամ «Վրաստանի օկուպացված տարածքներ» այցելածներին միայն կտուգանեն, եթե կրկնվի` կբանտարկեն:
«Այդ պրակտիկան շատ արդյունավետ է, իսկ «Լապշինի նախադեպի» համատեքստում ավելի արդյունավետ կդառնա: Արտահանձնված բլոգերի գործը հնարավորություն կտա միջազգային պայմանագրային իրավունքի շրջանակներում վճռական հարված հասցնել քաղաքական խուլիգանությանը»,- համոզված է Մայիսայան: