|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցին: Հիշեցնենք, որ Բելառուսը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի պահանջը և Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնել նրան: Հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Այնուհետև նա այցելել էր Բաքու ուկրաինական անձնագրով: Այսպիսով՝ Ադրբեջանում որոշում է կայացվել քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:
Արման Թաթոյանը նշեց, որ ԵԱՀԿ զանգվածային լրատվության միջոցների ազատության հարցերով հանձնակատարը իրեն նամակ է հղել, որում ասել է, որ Լապշինի արտահանձնումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել: ՄԻՊ-ը շատ ակտիվ զբաղվում է այդ հարցով: Արման Թաթոյանի խոսքով` շեշտը դրվում է այն բանի վրա, որ Լապշինի արտահանձնումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մարդու իրավունքների, այդ թվում` ԼՂ հակամարտության լուսաբանման գործում լրագրողների իրավունքների հետ կապված
«Դա կարող է դիտվել որպես լրագրողների իրավունքների խախտում, դա կարող է դիտվել նաև որպես վրեժխնդրություն լրագրողական գործունեություն իրականացնելու համար: Այստեղ շեշտադրվում է խոսքի ազատության իրավունքը, ԼՂՀ-ում լրագրողների աշխատանքի հարցը, փորձագետների անվտանգ աշխատանքը: Սրանից հետո ավելի պետք է ակտիվացնենք միջազգային լրագրողների այցը Արցախ»,- ասաց Արման Թաթոյանը: