|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ տարածքում առանձնապես ծանր հանցագործություններ նախապատրաստելու և ապօրինի ռազմամթերք պահելու դեպքի առթիվ հարուցված գործով ձերբակալվածների թիվը հասել է 21-ի, և նախաքննական մարմինը կմիջնորդի դատարան՝ նրանց կալանավորելու համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«ԱԱԾ համատեղ միջոցառումների արդյունքում հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որն իր զինվածության մակարդակով, մասնակիցների թվով, ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ, ինչու չէ` նաև դաժանությամբ նախադեպը չի ունեցել ՀՀ տարածքում: Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակներ իրագործելու համար, եղել է դերաբաշխում, խումբը ֆինանսավորվել է տասնյակհազարավոր դոլարներով: Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ձեռնարկվել են խմբի անդամներին քողարկելու միջոցառումներ. խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ և վարել հանցսգործությունների հետ կապված խոսակցություններ, սակայն խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց և ջանասեր աշխատանքի արդյունքում հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում»,- ասաց նա:
Միքայել Համբարձումյանը նշեց, որ ամեն օր կատարվում են ակտիվ քննչական գործողություններ: