Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2013 թվական մենք մտանք միայնակ քաղաքական պայքարով, դրանից հետո, չկարողանալով այնպես անել, որ քաղաքական դաշտը համախմբվեր ու ունենանք նոր իշխանություն: Դա մեզ չհաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ամփոփելով տարին:
Անդրադառնալով վերջին գազային համաձայնագրերի քվեարկությանը և ԱԺ նիստերի դահլիճում ստեղծված աննախադեպ իրավիճակին` նա նշեց, որ դա ընդդիմության միասնականության մի փոքր, բայց կարևոր նախադեպ էր: «Այնպես ստացվեց, որ կոճակներն այլևս իրենց տիրապետության տակ չէին գտնվում, ստիպված էին ձեռք բարձրացնելու միջոցով քվեարկել: Բայց դա էլ նրանց չհաջողվեց, որովհետև միայն Սուքիաս Ավետիսյանն էր հաշվում, այլ ոչ թե ԱԺ կանոնակարգով սահմանված հաշվիչ հանձնաժողովը: Այստեղ նույնպես օրենք խախտվեց»,- ասաց Զարուհի Փաստանջյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահն այդ կեղծիքի մեղսակիցը եղավ ու ստորագրեց, իբրև թե գազային պայմանագրերի փաստաթուղթը վավերական է:
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ ըմբոստությունը պետք է տեղի ունենա ոչ միայն ԱԺ-ում, այլ նաև փողոցում: Սակայն, պատգամավորի խոսքով, եթե անցյալ տարի ընդդիմությունը այդպես միասնական լիներ, Հայաստանում այլ իրավիճակ կլիներ, ու այլ նախագահ կունենայինք: «Կարծում եմ` այս միասնությունը պետք է տեղափոխվի հրապարակներ, այն միանգամից բերելու է փոփոխոթյուններ, այնպես որ` մեր խնդիրը պետք է լինի համախմբումը և հասարակական ոլորտի լիարժեք ներգրավվածությունը պայքարին»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը հատուկ շնորհակալություն պետք է հայտնի հատկապես լրագրողներին, որ ԱԺ-ում իրենց դրսևորեցին որպես արժանապատիվ քաղաքացիներ՝ կանխելով պետական հանցագործությունը: