Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որը ամբողջական պատրաստ կլինի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը», – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովն ըդգծեց՝ ծրագրի հիմքում ընկած են ժողովրդավարության զարգացումը, արդարադատության ոլորտում բարեփոխումները: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ՀՀ-ն պիտի շարունակի դաշնակցությունը Եվրամիության, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Վերջինս շեշտեց՝ ծրագրի պատրաստ լինելուն պես այն ամբողջապես կներկայացվի:
Լրագրողների հարցին՝ ինչպես է ստացվել, որ, փաստորեն ՀՀԿ-ական թեկնածուներից որոշները իրար դեմ են դուրս եկել, որոշներն էլ, այսպես ասած, արտագաղթել են ՀՀԿ, որոշներն էլ ԲՀԿ-ից են եկել ՀՀԿ, Շարմազանովը պատասխանեց, որ ամեն ոք ինքն է որոշում ինչպես ղեկավարել իր քաղաքական ճակատագիրը:
Անդրադառնալով 13 ընտրական տարածքներում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուներին, Շարմազանովն ասէլ է․ «Թիվ 1 ընտրական տարածքում, որտեղ ընդգրկված են Նոր Նորքը, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ 12 թեկնածու: Արաբկիր, Աջափնայկ, Դավիթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում ներառված են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գեւորգյանը եւ այլն: Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում առաջադրվել են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլն: Երեւանի կենտրոնում Հակոբ Բեգլարյանը եւ այլք»:
ՀՀԿ խոսնակն ընդգցեց՝ ՀՀԿ-ն բոլոր հարցումներով ընտրությունների բացահայտ ֆավորիտն է: