|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր «բարտեր» է տեղի ունեցել Էրեբունի-Շենգավիթ ընտրատարածքում, ուր ԲՀԿ-ից ռեյտինգային պատգամավորության թեկնածու է առաջադրվելու իշխանություններից նեղացած, բայցեւ ՀՀԿ-ից դուրս գալու համարձակություն չունեցած Թոխմախի Մհերի՝ արտասահմաններում ուսանած որդի Դավիթը։ Ինչից էլ իր հերթին ահավոր նեղված է 2008-ից էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավար, ԲՀԿ հիմնադիր, ԲՀԿ-ի համար ժամանակին մեծ թվով ձայներ ապահոված Սնխչի Հարութը՝ Հարություն Կարապողոսյանը։
Վերջինս մեկ շաբաթ առաջ դիմում է գրել եւ դուրս եկել «Բարգավաճ Հայաստանից», քանզի դեմ է եղել Թոխմախի որդու հայտնվելուն հարազատ կուսակցությունում։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Էրեբունի-Շենգավիթում նա ռեյտինգայինով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու ՀՀԿ-ի կողմից։ Առաջադրվելու եք՝ հարցրինք վերջինիս։
«Փորձելու եմ»։ Ունե՞ք ՀՀԿ աջակցությունը։ «Ինչ ասել է՝ աջակցություն, դեռ 1992-ից ես քանիցս առաջադրվել եմ, խայտառակ աջակցություն եմ ստացել ժողովրդի կողմից, ինչ-ինչ պատճառներով պատգամավոր չեմ դարձել։ Այժմ անկուսակցական եմ, բայցեւ, այո, առաջադրվելու եմ ՀՀԿ ցուցակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում