կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 10:10
Քաղաքական

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի. «Հրապարակ»

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը հայտնվել է անհարմար վիճակում։ Համայնքից հասնող տեղեկությունների համաձայն, թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի ու չի կարողանում վճարել շտաբների վարձակալության վճարները։ Սա դժգոհություն է առաջացրել շտաբների պատասխանատուների շրջանում, որոնք տարածքներ են վերցրել, հիմա վարձի ժամանակն է, բայց Կարապողոսյանը «թռած» է. մի քանի անգամ դիմել են նրան, բայց նա կապի դուրս չի գալիս։ Կարապողոսյանի հետ զրուցել չհաջողվեց, պատրաստ ենք լսել նրա մեկնաբանությունները։ Նշենք, որ թեկնածուի հովանավորն էրեբունցի Պիստն է՝ թաղային հեղինակություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։