կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 22:10
Աշխարհ

5411 մարդ հրաժարվել է ԱՄՆ–ի քաղաքացիությունից

5411 մարդ հրաժարվել է ԱՄՆ–ի քաղաքացիությունից

Միացյալ Նահանգների քաղաքացի դառնալը չափազանց դժվար է։ Մինչ մեծ թվով մարդիկ պատրաստ են զգալի ջանքեր, ժամանակ եւ գումար ծախսել ամերիկյան անձնագիր ստանալու համար, շատերը պատրաստ են հրաժարվել դրանից։ ԱՄՆ–ի ֆինանսների նախարարության վերջին զեկույցի համաձայն, աննախադեպ թվով ամերիկացիներ հրաժարվում են քաղաքացիությունից եւ ստանում են ներգաղթյալի կարգավիճակ, հաղորդում է America.ru–ն։

Միացյալ Նահանգների քաղաքացիությունից հրաժարվածների թվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Նյու Յորքում ծնված Բորիս Ջոնսոնը։

Ընդհանուր առմամբ, անցած տարի 5411 մարդ հրաժարվել է ԱՄՆ–ի քաղաքացիությունից, ինչը 28 տոկոսով ավելի է 2015–ի, եւ 58 տոկոսով՝ 2014 թվականի ցուցանիշից։

Փորձագետները համարում են, որ այս միտումը առաջիկա տարիներին ոչ միայն կպահպանվի, այլեւ կաճի։ Andrew Mitchel LLC իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Ռայան Դանը համարում է, որ ԱՄՆ–ի քաղաքացիությունից հիմնական գործոնները քաղաքական հարցերը եւ ֆինանսներն են։ Միացյալ Նահանգները մեկն է այն սակավաթիվ երկրներից, որոնք պահանջում են իրենց քաղաքացիներից վճարել հարկերը, եթե նույնիսկ նրանք բնակվում են արտերկրում։